ГДЕРЕВАН — GDErevan Открыть в TelegramTelegram
Афиша: Dino Express

Городское событие

Dino Express

Когда
23 августа 2026 · 11:30
Где
Сасунци Давид станция
Цена
16 000 ֏
Язык
Армянский
Открыть билеты

О событии

Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։ DINO EXPRESS Ուշադրություն: Զբաղեցրեք ձեր տեղերը — «Դինո Էքսպրես»-ը շարժվում է: Ներկայանալ միջոցառումից15-20 րոպե առաջ, քանի որ նշված ժամին գնացքը շարժվելու է։ Գնված տոմսերը վերադարձի և փոխանակման ենթակա չեն։ Պատկերացրեք՝ իրական շարժվող գնացքը վերածվում է նախապատմական աշխարհի, որտեղ կենդանանում են դինոզավրերը, իսկ պրոֆեսիոնալ պալեոնտոլոգ-գիտնականները ձեզ ուղեկցում են մեր մոլորակի միլիոնավոր տարիների պատմության միջով: Յուրաքանչյուր ուղևոր դառնում է իրական գիտական էքսպեդիցիայի մասնակից՝ լի արկածներով, բացահայտումներով և անմոռանալի տպավորություններով Մենք հրավիրում ենք ձեզ ուղևորվելու դեպի անցյալ՝ հարյուրավոր միլիոնավոր տարիներ առաջ, ծանոթանալու մեր մոլորակի զարմանալի բնակիչներին, բացահայտելու հետաքրքիր գիտական փաստեր և ամենակարևորը՝ անցկացնելու անմոռանալի ժամանակ ընտանիքով Ի՞նչ է սպասվում մասնակիցներին -2 ժամ տևողությամբ իմերսիվ շոու-ճանապարհորդություն իրական շարժվող գնացքով - Պրոֆեսիոնալ դերասան-պալեոնտոլոգներ, որոնք կբացահայտեն նախապատմական աշխարհի գաղտնիքները - Հսկայական դինոզավրերի շոու՝ մինչև 5 մետր երկարությամբ (Մասիս կայարանում) - Պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանում՝ հիշարժան պահերը պահպանելու համար - Թեմատիկ ձևավորված գնացք, ֆոտոզոնա և հատուկ հետազոտողի սաղավարտներ յուրաքանչյուր մասնակցի համար - Խաղեր, ինտերակտիվներ և դիսկոտեկ՝ հենց ճանապարհորդության ընթացքում - Նվերներ յուրաքանչյուր փոքրիկ հետազոտողի համար՝ • պալեոնտոլոգիական գիտական հավաքածու • անվանական հետազոտողի բեյջ • արշավների լապտեր • խմելու ջուր «Դինո Էքսպրես»-ը ոչ միայն շոու է, այլ իրական ընտանեկան արկած՝ գիտության, զվարճանքի և ճանապարհորդության հրաշքներով Տեղեկություններ Տոմս՝ 16.000 դրամ: Յուրաքանչյուր 10 տոմսի դեպքում՝ 1 տոմս նվեր Խորհուրդ տրվող տարիք՝ 3–14 տարեկան Տևողություն՝ 2 ժամ Գնացքը մեկնում և վերադառնում է Երևանի երկաթուղային կայարանից (Տիգրան Մեծի 80), կանգառով 1 ժամ Մասիս կայարանում, որտեղ տեղի է ունենում դինոզավրերի շոուն։ Յուրաքանչյուր ուղևոր (անկախ տարիքից) վճարովի է և զբաղեցնում է առանձին տեղ։ Առանց մեծահասակների երեխաների մասնակցությունը չի թույլատրվում։ Բոլոր մեծահասակների համար ներառված է նույն ծրագիրը, ինչ երեխաների համար։ Հարգելի հանդիսատես, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ «Dino Express» ներկայացման կանոններին։ 1․ Խստիվ արգելվում է գնացք բերել և օգտագործել ալկոհոլային խմիչքներ։ 2․ Երկաթուղու կանոնների համաձայն՝ ներկայացման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ուղևոր պարտավոր է նստել իր տեղում, չտեղաշարժվել վագոնում, չխանգարել դերասաններին ծրագրի ընթացքում և պահպանել լռություն ու կարգապահություն։ 3․ Կարևոր է։ Իմերսիվ ներկայացումը հանդիսատեսին ամբողջությամբ ներգրավում է ներկայացման ընթացքի մեջ։ Դերասանները աշխատում են հանդիսատեսի, հատկապես երեխաների, անմիջական հարևանությամբ։ Հարգելի՛ ծնողներ, խնդրում ենք հետևել երեխաների վարքին և կանխել դերասանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Արգելվում է քաշել դերասանների զգեստները, խանգարել ներկայացման ընթացքին կամ որևէ կերպ խոչընդոտել ծրագրի անցկացմանը։ 4․ Գնացք մուտք գործելը սկսվում է մեկնումից 30 րոպե առաջ։ Խնդրում ենք անհրաժեշտության դեպքում մինչև գնացք նստելը օգտվել կայարանի սանհանգույցից։ Մեկնումից 15 րոպե առաջ բոլոր ուղևորները պետք է լինեն վագոնում։ Ուշացած ուղևորները կարող են չթույլատրվել մասնակցել ներկայացմանը։ Վագոններում նստեցումը իրականացվում է գնված տոմսերին համապատասխան։ Յուրաքանչյուր վագոնում ուղևորներին տեղավորում է ադմինիստրատորը։ Տեղերը համարակալված են, խնդրում ենք հետևել ադմինիստրատորների ցուցումներին։ Մեկնման հասցե՝ Երևանի երկաթուղային կայարան (Տիգրան Մեծի պողոտա 80)։ Գնացքը վերադառնում է մեկնոումից 1 ժամ 40 րոպե անց։ 5․ Գնացքի ընթացքի ժամանակ սանհանգույցները չեն գործում։ Դրանցից կարելի է օգտվել միայն Մասիս կայարանում կանգառի ընթացքում։ 6․ Ուշադրություն։ Խնդրում ենք ձեզ հետ վերցնել անձրևանոց, քանի որ Մասիս կայարանում կանգառի ընթացքում նախատեսված է բացօթյա ծրագիր։ Անձրևի դեպքում միջոցառումը չի չեղարկվում։ Ներկայացումից առաջ անձնական իրերը խնդրում ենք տեղադրել վագոնի վերին դարակում։ Խորհուրդ ենք տալիս նաև ձեզ հետ ունենալ ջրի շիշ։ 7․ Արգելվում է ձեզ հետ բերել սուր հոտ ունեցող սնունդ (ֆասթֆուդ, երշիկեղեն և այլն)։ Ներկայացումից հետո խնդրում ենք վերցնել ձեր աղբը և չթողնել այն վագոնում։ 8․ Ճանապարհորդության ավարտին մինչև գնացքի լիարժեք կանգ առնելը արգելվում է վեր կենալ տեղերից կամ հագնվել։ Դերասաններն ու ադմինիստրատորները կօգնեն երեխաներին վերցնել վերին դարակում գտնվող վերարկուները և կհայտնեն, թե երբ կարելի է վեր կենալ և դուրս գալ։ 9․ Տոմսը պարտադիր է յուրաքանչյուր ուղևորի համար՝ անկախ տարիքից։ Յուրաքանչյուր մասնակից՝ թե՛ մեծահասակ, թե՛ երեխա, պետք է ունենա առանձին տոմս։ Երեխային ծնողի գրկում ճանապարհորդելը չի թույլատրվում։ Մենք բարձր ենք գնահատում ձեր համագործակցությունն ու միջոցառման կանոնների պահպանումը։ Սրտանց մաղթում ենք ձեզ հաճելի և անմոռանալի ճանապարհորդություն։ Հարգանքով և հոգատարությամբ՝ «Dino Express» նախագծի թիմ։ Կազմակերպիչ՝ Հուլիսի 26 Անատոլի Սամկով ԱՁ Կազմակերպիչ՝ Օգոստոսի 9 Դրիմ մոմենթ իվենթս ՍՊԸ