ГДЕРЕВАН — GDErevan Открыть в TelegramTelegram
Афиша: Վոնկա | Wonka

Театр

Վոնկա | Wonka

Когда
30 августа 2026 · 19:00
Где
Двин Мюзик Холл
Цена
8 000 ֏
Язык
Армянский
Открыть билеты

О событии

«Վոնկա»-ն «Չարլին և շոկոլադի գործարանը» ֆիլմի թատերականացված, գունեղ և երաժշտական տարբերակն է, որը կգրավի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին։ Այս ֆանտաստիկ մյուզիքլը հանդիսատեսին տեղափոխում է կախարդական աշխարհ, որտեղ յուրաքանչյուր տեսարան լի է հրաշքներով, անակնկալներով և անմոռանալի երաժշտությամբ։ Ներկայացման առանձնահատկություններից մեկը ժամանակակից անիմացիոն լուծումների կիրառումն է։ Բեմական գործողությունը միաձուլվում է հատուկ ստեղծված անիմացիոն տեսարանների հետ, ինչի շնորհիվ հանդիսատեսը միաժամանակ վայելում է և՛ կենդանի թատերական ներկայացում, և՛ կինեմատոգրաֆիկ վիզուալ պատմություն։ Այս յուրահատուկ համադրությունը ստեղծում է ամբողջովին նոր փորձառություն, որտեղ անիմացիան և կենդանի դերասանական խաղը լրացնում են միմյանց՝ հանդիսատեսին ամբողջությամբ տեղափոխելով Վոնկայի կախարդական աշխարհ։ Ներկայացման ընթացքում ձեզ սպասում են նոր հեղինակային երգեր, տպավորիչ բեմադրություն, շքեղ դեկորացիաներ, գունեղ զգեստներ, մեծ դերասանական կազմ, ժամանակակից լուսային և վիզուալ էֆեկտներ, ինչպես նաև կենդանի շոու, որը ստեղծում է իրական հեքիաթի մթնոլորտ։ Դվին Մյուզիք Հոլլ օգոստոսի 30, Կիրակի, 19:00 Տոմսերի արժեքը՝ 8000-35000 դրամ