ГДЕРЕВАН — GDErevan Открыть в TelegramTelegram
Афиша: Սերը վերջին հարկում

Театр

Սերը վերջին հարկում

Когда
5 сентября 2026 · 20:00
Где
Государственный театр музыкальной комедии имени А. Пароняна
Цена
3 000 ֏
Язык
Армянский
Открыть билеты

О событии

Սերը վերջին հարկում Կատակերգություն մեկ գործողությամբ «Սերը վերջին հարկում» ներկայացում է, կին-տղամարդ, սեր և դավաճանություն հավերժական թեմաների մասին՝ հագեցած խճճված պատմություններով, բազմաթիվ ինտրիգներով ու գաղտնիքներով, անելանելի թվացող զվարճալի իրավիճակներով և հումորով։ Ներկայացման դեպքերը տեղի են ունենում բարձրահարկ շենքի ամենավերջին՝ տասնչորսերորդ հարկում։ Այդ հարկում հարևանությամբ ապրում են Ջոնն ու իր կինը՝ Նելլին և Ֆելիքսն ու իր կինը՝ Դիաննան։ Բանն այն է որ առաջին հայացքից այդ երջանիկ ընտանիքներն այդքան էլ երջանիկ չեն ու իրականում Ֆելիքսի ու նրա հարևանուհու նելի միջև սիրավեպ կա։ Ներկայացումը սկսվում նրանց հերթական հանդիպումից, որը տեղի է ունենում Նելլիենց բնակարանում, սակայն ի տարբերություն նախորդ անգամների այս անգամ Ջոնը նախատեսվածից շուտ է վերադառնում տուն ու բռնացնում է կնոջը սիրեկանի հետ։ Ու երբ կարծես թե աղետն անխուսափելի է, հնարամիտ Ֆելիքիսն հաջողվում է համոզել, թե ինքը հարևանի կնոջ սիրուհին է՝ Բաբկենը, ով հարևանուհու ամուսնուց փրկվելու նպատակով ցատկել է Ջոնենց պատշգամբ։ Ջոնը դժվարությամբ, բայց վստահելով կնոջ երդումներին, ամեն դեպքում հավատում է Ֆելիքսին ու բաց է թողնում նրան։ Ամեն բան այդպես էլ կվերջանար, եթե ֆելիքսի հեռանալու հետո, Ջոնենց պատշգամբում չհայտնվեր մեկ այլ տղամարդ, ով մեկին-մեկ կրկնում է Ֆելիքսի բառերը։ Վերջինս վստահեցնում է, որ իր անունը Բաբկեն է՝ Ջոնենց հարևանուհու սիրեկանը, ով հարևանուհու ամուսնուց փրկվելու համար թռել է Ջոնենց պատշգամբ։ Այժմ ամեն բան խառնվում է իրար, Ջոնն այլևս ոչ ոքի չի կարողանում հավատալ, ու պետք է պարզել, թե ով իրականում ով է։ Իսկ երբ այդ ամենին ավելանում է Ջոնի կարևորագույն ճամպրուկի անհետացումը, վերջին հարյկում իսկական քաոս է սկսվում։ Ի վերջո, ո՞վ ում սիրեկան ու սիրուհին է, արդյոք ամեն բան հնարավոր կլինի պարզել ու ինչ է Ջոնի ճամպրուկում։ Ահա այն բոլոր հարցերը որ ամեն գնով փորձում են պարզել միևնույն ժամանակ թաքցնել մեր հերոսները։ Տոմսերի արժեք՝ 3000-10000 դրամ։ Կազմակերպիչ՝ «Մենք» թատրոն